Էրդողանն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ լրատվականի փոխանցմամբ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։