4 օրում՝ 80 բրդե ներքնակ ու պաշտպանիչ ցանցեր․ Կոջոյանի անվան կրթահամալիրը միացել է թիկունքում պայքարողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջնագծում շարունակվող պատերազմի ընթացքում թիկունքից աջակցության իր բաժինն է փոխանցում Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը։ Դասագրքերին այստեղ փոխարինել են մկրատները, ցանցերն ու բուրդը, որ հնարավորինս արագ պատրաստ լինի հերթական պաշտպանիչ ցանցն ու ոչ միայն։

Աշխատող ձեռքերի պակաս չկա՝ հաղթանակի մեծ գործին փոքրիկ ներդրում ունենալուն միացել են ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և պարզապես կամավորներ։

Դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Երեմյան էլ է եղել կամավոր, հմտությունը է ձեռք բերել ու արդեն իրենց դպրոցում են աշխատանքները կազմակերպել: Աշխատող ձեռքերը շատ են, պարզապես հերթափոխով են գալիս, որ փակ տարածքում կուտակումներ չլինեն։ Փոխտնօրենն ասում է՝ ներքին թշնամու դեմ էլ է պետք պայքարել։
Դպրոցի միջանցքի տարբեր հատվածներում ամրացված ցանցերի դատարկ հատվածները շատ արագ են լրացվում։

Բացի պաշտպանիչ ցանցերից՝ 4 օրում արդեն 80 բրդե ներքնակ են կարել, 100-ը հենց լրանա՝ ներքնակները կընկնեն ճամփա դեպի Արցախ։ Վերջում ավելացնում են՝ ամեն դրվող կարի հետ աղոթում են՝ թող այսօրվա արած աշխատանքը վաղն այլևս պետք չգա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան