Աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք ունեցողները կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հասարակություն
26.10.2020 | 13:45ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:
Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ: