Մեր հարազատներն այլևս հետ չեն գալու, իսկ ԵՄ-ն լուռ է ու համր. արցախցի կին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

«Մի՛ լռեք», «stop թուրքին». վանկարկում են արցախցի կանայք ու երեխաները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի դիմաց։

Ակցիայի մասնակիցնեը պահանջում են, որ պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, հավասարության նշան չդնեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում, որպեսզի չխախտվի արցախցիների ապրելու իրավունքը:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են նամակ փոխանցել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

Բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը, կոչով դիմելով Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին, ասաց. «Դուք այսօր հանգիստ քնել եք, Ձեր տաք անկյունում, եվրոպական բարձր արժեքների գրկում, իսկ մեզանից ոչ ոք աչք չի փակել՝ սպասելով հրադադարի, որն այս պահին թշնամու կողմից խախտվում է: Մենք մեկ ամիս չենք քնում, կորցրել ենք տուն, բնակավայրեր, և որ ամենաանդառնալին է՝ մեր որդիներին, եղբայրներին, ամուսիններին, երեխաներին, մեր  տարեցներին:

Այսօր անդամահատում են մեր ձեռքը, մեր ոտքը և արյունահոսող մարմնով մեզ ասում՝ նստեք բանակցային սեղան՝ ձեր դահիճների հետ: Մենք կեղծ բանակցային օրակարգ չենք ընդունում և Եվրոպական միությունից պահանջում են, որ Արցախի հարցը չդիտարկի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո, տարիներով մեզ ցեղասպանել են և նույնը կրկնվում է այսօր: Ինչո՞ւ եք լռում, ձեր լռությունը հանցավոր մասնակցություն է»:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ չեն լռելու մինչև իրենց ձայնը տեղ չհասնի և Հայաստանի ու Արցախի սահմաններին խաղաղություն չլինի:

Մանրամասները՝ տեսանյութում: