«Հարգելի պատգամավորներ, հավեսով կոճակ սեղմողներ, ձեզ ո՞վ է պաշտպանելու, երբ հայտնվեք դատարանում»․փաստաբանը՝ նոր սանկցիայի մասին

Լուրեր

06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Բոլորը

Փաստաբան Նինա Կարապետյանցը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վաղը խորհրդարանում քվեարկության դրվող «Դատական նոր օրենսգրքին», որով նախատեսվում է մինչև 100 հազար դրամի սանկցիաներ կիրառել դատական նիստերի բնականոն ընթացքը խաթարող փաստաբանների նկատմամբ, այն գնահատում է որպես «փաստաբանների դեմ ճնշում»։

«Դատարանի հեղինակությունը չի բարձրանալու փաստաբաններին տուգանելով։ Սրա միակ նպատակը իրենց կարծիքն արտահայտող, չենթարկվող փաստաբաններին ճնշելն է»,-ասաց փաստաբանը։

Նրա համոզմամբ՝ նման սանկցիաներ կիրառելով, չաշխատող դատարանները, արդարադատության համակարգը «փորձելու են ինքնահաստատվել՝ փաստաբաններին ճնշելով, որը շատ բացասական տենդենց է»։

«Հարգելի պատգամավորներ, հավեսով կոճակ սեղմողներ, Ձեզ ո՞վ է պաշտպանելու, երբ հայտնվեք դատարանում»,- հարց ուղղեց փաստաբանը՝ զգուշացնելով․ «Երբ ժամանակը գա, որ իրենք հայտնվեն դատարանում, չի լինի էն փաստաբանը, որը կպայքարի իրենց խախտված իրավունքների համար»։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու։ «Որովհետև ամենապարզ քաղգործով, եթե փաստաբանը փորձի ընդդիմանալ, դատավորը պատճառ կգտնի սանկցիա կիրառելու համար։ Դատարանը տուգանք կնշանակի փաստաբանին լռեցնելու համար»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ եթե այսօր գործեր այդ սանկցիան, ապա ինքը մոտ 2 մլն դրամի չափ տուգանք պետք է վճարեր, փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ մոտ 3 մլն-ի չափով, Արայիկ Պապիկյանը՝ մոտ 35 մլն դրամի չափով։

Մանրամասները դիտեք Նինա Կարապետյանցի հետ Factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան