60 մլն դոլարն ուղղվելու է զոհվածների ու վիրավորների ընտանիքներին. Զինծառայողների հիմնադրամի տնօրեն

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին երեք շաբաթների ընթացքում կարողացել է հավաքագրել լրացուցիչ 4,5 մլն դոլար։ Վճարումների 80 տոկոսը ստացվել է Հայաստանից: Այս մասին Մամուլի ասուլիսում ասաց  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամեն ամիս հիմնադրամին վճարել է 1000 դրամ, ինչի շնորհիվ նախորդ տարիներին հիմնադրամում կուտակվել է շուրջ 30 մլրդ դրամ։ Այդ գումարն ամբողջովին ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։

Հատուցումներ են տրամադրվում նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրվում է 58-82 մլն դրամ։ Հատուցումը երկու եղանակով է լինում՝ սկզբում միանվագ վճար տվյալ ընտանիքին՝ 10 մլն դրամի չափով, եթե զինծառայողը զոհված է, անհետ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի, 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Այնուհետև 240 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս այդ ընտանիքներին վճարվում է 100-300 հազար դրամ։ Եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա ամսական լրացուցիչ 100 հազար դրամ է հատկացվում։

Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից մեզ կատարեն նաև նվիրաբերություններ, որովհետև, ցավոք սրտի, պատերազմը դեռևս չի ավարտվել, և մինչև կգա հաղթանակի օրը, սահմանին գտնվող մեր զինծառայողները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքները ֆինանսապես ապահովված են լինելու»,- ասաց Ավետիքյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրենը Սփյուռքի ու Հայաստանի հայրենակիցներին կոչ արեց փոխանցումներ կատարել հիմնադրամին։ Նա նշեց, որ նվիրատվություն կատարելու համար ցանկացողները կարող են այցելել 1000plus.am կայքը, մուտքագրել քարտային տվյալները և վճարել իրենց ցանկացած գումարը: Նվիրատվություն կարելի է կատարել նաև բանկային փոխանցման միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում: