Օրենքն ընդունվել է առանց կեղծիքի. Էդուարդ Շարմազանով

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ կեղծիք չի եղել:

«Օրենքն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն ու առանց որևէ կեղծիքի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը նշեց, որ քվեարկության ընթացքում «Ծառուկյան» խմբակցության որևէ պատգամավոր ձայն չի խնդրել և չի ասել, որ ինքը սխալ է քվեարկել:

«Հետևությունը հետևյալն է՝ քվեարկությունը եղել է օրինական, որովհետև եղել է 62 ձայն, իսկ վարման կարգի վերաբերյալ որևէ մեկը չի հայտարարել, թե Նապոլեոն Ազիզյանը չի քվեարկել։ Կա օրենք՝ եթե դու քո քվեարկության հետ ունես խնդիր, ձեռք ես բարձրացնում ու վարման կարգով խոսում։ «Ծառուկյան» խմբակցության որևէ պատգամավոր վարման կարգով ձայն չի խնդրել»,- հավելեց Շարմազանովը։

Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ չկրկնեցին քվեարկությունը, եթե խնդիր չկար, Շարմազանովը պատասխանեց՝ կրկնելու կարիք չկար:

Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության ընթացքում ընդդիմադիր երկու ուժերը բոյկոտեցին քվեարկությունը՝ լքելով դահլիճը ու պնդելով, որ ապօրինի քվեարկություն է տեղի ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան