Ռազմարդյունաբերական ընկերությունները բազմաբնույթ աշխատանք են կատարում՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն․ ԲՏԱՆ

Լուրեր

04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Շարունակվում են ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաև պարբերական բնույթ կրող հանդիպում-քննարկումները՝ ներկայացուցիչների հետ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարևորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները:

Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Նախարարի այցերի և հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման և արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի և զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում:

Նոր սերնդի մշակված և կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել և տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները: