Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ խորհրդակցությունների
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բահրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդակցությունների»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Մոսկվայում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։