Տիրան Խաչատրյանը եւ Անդրանիկ Փիլոյանը վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման․ վարչապետ
Եվս երկու զինվորական կստանա հերոսի կոչում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,-գրել է նա։