Էրդողանը ստիպված կլինի խաղից դուրս գալ՝ Ալիևին թողնելով մենակ․ Տարասովը Բաքվին պատմությունն է հիշեցնում

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Արդյոք Թուրքիան կմնա՞ Ադրբեջանի դաշնակիցը ԼՂ հակամարտության ձգձգվող պատերազմի ընթացքում։ Ռուսական ՌԻԱ Նովոստին անդրադարձել է այս հարցին ու զրուցել կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովի հետ։

Տարասովը բացատրում է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումն ամբողջությամբ կփոխի իրավիճակը. «Եթե Երևանը դիմի նման քայլի, Հայաստանը իրավական առումով պատերազմի մեջ կմտնի այդ հողերն իրենը համարող  Ադրբեջանի հետ։ Հակամարտությունը կընդլայնվի, այժմ այն սահմանափակված է ԼՂՀ շրջանակներում, չնայած որ որակվում է որպես հայ-ադրբեջանական պատերազմ»։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու մասին այլ պետություններին ուղղված կոչերը նրանց վրա պատասխանատվություն դնելու փորձ է։

«Երևանը պատահաբար չէ, որ դիմում է ֆրանսիացիներին։ Եթե Փարիզն ընդունի նման որոշում, ապա ՀՀ իշխանությունները երկրորդ կամ անգամ երրորդ պլան կմղվեն»,- պարզաբանել է նա։

Այնուամենայնիվ, հավելում է նա, քանի դեռ շարունակվում են ռազմական գործողությունները, դատել ապագա դիվանագիտական մանևրների մասին, վաղ է։

«Թուրքիան խոսում է մինչև հաղթանակ պատերազմի մասին, չնայած իր Գլխավոր շտաբը, որը, ինչպես երևում է, ծրագրել էր օպերացիան, չի ապահովել բլիցկրիգը։ Եթե ադրբեջանական բանակը գրավեր Ստեփանակերտը, խոսակցությունն այլ կերպ կլիներ։ Սակայն հակամարտությունը շարունակվում ու շարունակվում է ։ Իսկ աշխարհում և հատկապես Եվրոպայում մեծ աջակցություն է վայելում Հայաստանը։ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ձեռնտու է ձգձգել զինված հակամարտությունը»,- բացատրում է Տարասովը։

Այն մասին, որ պատերազմը շուտ չի ավարտվի, վկայում են ռազմական գործողությունների գոտուց հնչող  հայտարարությունները։ Պայքարը ծավալվում է ներքևներում,  իսկ բուն Ղարաբաղը՝ լեռներն են, որտեղ ադրբեջանական բանակը կխրվի հայկական պաշտպանական դիրքերում։

Տարասովի կարծիքով՝ Ալիևը, կապվելով Անկարայի հետ, նեղացրել է իր համար մանևրելու տարածքը։

«Էրդողանը արկածախնդրի չափազանց բացասական իմիջ ունի։ Թուրքիան կռվում է Սիրիայում ու Լիբիայում, երկար տարիներ է իր բանակն ապարդյուն պայքարում է Մերձավոր Արևելքում քրդական աշխարհազորայինների դեմ։ Չնայած պրոպագանդային, լուրջ հաղթանակներ չեն եղել։ Եվ եթե Էրդողանին չաջակցեն աշխարհի խոշոր խաղացողները, նա ստիպված կլինի խաղից դուրս գալ՝ Ալիևին թողնելով մենակ։ Ժամանակին Աթաթուրքը Բաքուն հանձնել է Մոսկվային, ուր Կարմիր բանակը  մտել է առանց որևէ կրակոցի»,- կանխատեսում է փորձագետը։

 

Տաթև Ֆռանգյան