Դիմել ենք ՄԻԵԴ՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով․ Եղիշե Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
Բոլորը

Հայաստանը երեկ կրկին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների խոշտանգումների, գլխատումների դրվագների վերաբերյալ տարածվող տեսանյութերի փաստով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Այդ ամենն ուղղակի սարսափելի է, և թե՛ մարդասիրական, թե՛ մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք դիմել ենք ՄԻԵԴ՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով, որպեսզի այն ոչ միայն քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերի, այլ նաև վերաբերի ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի անվտանգության ապահովման հարցին: Դատարանի կողմից առաջիկա օրերին պատասխան ենք ակնկալում: Հուսանք, որ այն կլինի դրական։ Սա կարևոր քայլ է»,- նշեց Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանն օրեր առաջ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, որպեսզի կանխվի վերջինիս ուղղակի և անուղղակի մասնակցությունն արցախյան պատերազմին։ Ներկայացվել են միջամտությունները հաստատող փաստեր:

Մանրամասները՝ տեսանյութում: