Մենք պայքարելու ենք մինչև վերջ և այդ վերջի անունն է ազատ և երջանիկ Արցախ․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ուղերձով։

Դրանում, մասնավորապես, ասել է.

«…Մեր հզոր նախնիների՝ Արտաշես արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների, նահատակների հոգիները, ոգին և ուժը մեզ հետ են այսօր։

Այսօր հայությունը համախմբված է, քան երբևէ։ 100 հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախին։ Սփյուռքի մեր հայրենակիցները տարբեր քաղաքներում համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի դատապարտում։ Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ։

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հնարավոր չէ վախեցնել, հնարավոր չէ հաղթել։ Մենք կանգնելու ենք մինչև վերջ և այդ վերջի անունն է՝ ազատ ու երջանիկ Արցախ, ազատ ու երջանիկ Հայաստան։ Այսօր, հիմա մեզանից յուրաքանչյուրը, ամեն ոք պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա։ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում, թե Հայաստանում։

Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը ու մենք կերտում ենք մեր նոր պատմությունը, մեր նոր էպոսը, նոր հերոսամարտը, նոր Սարդարապատը։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ հայոց կամավորը, կեցցե՛ հայոց սփյուռքը, կեցցե՛ հայ ժողովուրդը և կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում, ազատ ու երջանիկ Արցախում։ Փա՛ռք հերոսներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։