Եվրամիությունը 20-25%-ով կավելացնի Հայաստանի զարգացման ծրագրերի ֆինանսական աջակցությունը. Պյոտր Սվիտալսկի

Լուրեր

07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բոլորը

Եվրամիությունը 20-25%-ով կավելացնի ֆինանսական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին: Այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվ այս աջակցության 15%-ն ուղղված է լինելու քաղհասարակության ոլորտի ծրագրերի իրականացմանը և զարգացմանը: Մենք ցանկանում ենք շարունակել այն նոր փիլիսոփայությունը, որը գործադրում ենք քաղհասարակության զարգացման աջակցության շրջանակներում Հայաստանում: Հիմնական բաղադրիչն, առաջին հերթին, ենթադրամաշնորհների հետ աշխատանքն է: Այսինքն՝ մեծ ֆինանսական ծրագրերը բաժանում ենք փոքր մասերի, որոնք ավելի հեշտ է վերահսկել՝ քաղհասարակության մեր գործընկերների հետ աշխատանքում: Ենթադրամաշնորհների գաղափարախոսությունը մենք հիմա ուսումնասիրում ենք մեր առաջնահերթության ծրագրերում, սա այն փիլիսոփայությունն է, որ մենք շարունակում ենք իրականացնել»,- ասաց դեսպանը:

ԵՄ դեսպանը, կարևորելով քաղհասարակության ակտիվությունը մարզերում,  ընդգծեց. «Գալիք շաբաթների ընթացքում մենք դրամաշնորհ կստորագրենք, որը ենթադրում է քաղաքացիական մասնակցային բյուջետային ծրագրերի իրականացում՝ հեռավոր համայնքներում: Մենք ցանկանում ենք պրակտիկ կերպով ցույց տալ այն հաջողված փորձը, որ տեղի է ունեցել ԵՄ-ում, երբ համայնքները սեփական միջոցներով, հիմք ընդունելով ՀԿ-ների կողմից ծրագրված միջոցառումները, որոշել են, թե փողն ինչպես պետք է ծախսվի, ուր պետք է գնա: Այժմ մենք քննարկում ենք դա, ցանկանում ենք այս պիլոտային ծրագիրը մշակել և իրականացնել, առաջին հերթին, մեծ համայնքներում»:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության դերակատարությանը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի կոնտեքստում, ապա Պյոտր Սվիտալսկին շեշտեց՝ նրանց առաջադրանքը ոչ թե միտված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացմանը, այլ շատ ավելի լայն պետք է լինի: Ըստ դեսպանի՝ այն պետք է կապված լինի իրականացման գործընթացին անմիջական մասնակցության հետ:

«Այսինքն՝ սա պետք է լինի բավականին ակտիվ դեր: Կան նաև այլ խնդիրներ, որոնք կապված են համաձայնագրի իրականացման հետ, և համոզված եմ, որ քաղհասարակության ներգրավվածությունն ու ձայնն այստեղ չափազանց կարևոր են»,- շարունակեց դեսպանը՝ նկատելով, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ավետարան կհանդիսանա երկու երկրների համար:

«Բայց չենք կարող գոհանալ այն արդյունքներից, որոնց հասել ենք, շատ ավելի շոշափելի արդյունքների կհասնենք՝ համագործակցելով ՀՀ կառավարության հետ և լուծելով Հայաստանի համար ամենահրատապ խնդիրները»,- եզափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Շողիկ Գալստյան