ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե շարունակեն բռնությունը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Ադամ Շիֆ

Լուրեր

10.06.2026 | 17:40
Պարտքի վերադարձման վեճը քրեական ենթամշակույթի միջոցով լուծելու գործով վարույթն ուղարկվել է դատախազին․ ՔԿ
10.06.2026 | 17:31
ԱՄՆ Կոնգրես Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ նախագիծ է ներկայացվել
10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը քիչ առաջ տարածել է պաշտոնական հայտարարություն:

« Այսօր առավոտյան զրուցեցի Արցախում շարունակվող հակամարտության մասին ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Քննարկեցինք Ադրբեջանի ռազմական արշավը, որին աջակցում և դրդում է Թուրքիան, որն էլ իր հերթին Սիրիայից այլազգի գրոհայինների է բերել: Հակամարտությունը սպանել է հարյուրավոր մարդկանց և տեղահանել Արցախի բնակչության կեսին: Նաև քննարկեցինք Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող հայկական պատմական եկեղեցու՝ Սուրբ Ղազանչեցոց տաճարի դիտավորյալ ռմբակոծումը:

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային կարգավորմանը: Մենք հավատարիմ ենք մնացել այդ քաղաքականությանը՝ նույնիսկ երբ Ադրբեջանը սկսեց անհամար հարձակումները, և նրանց ղեկավարությունը հաճախակի էր սպառնում պատերազմի միջոցով վերափոխել շփման գիծը: Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են այդ սպառնալիքները, և մեր քաղաքականությունը պետք է համարժեք լինի դրան:

Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե իրենք, հակամարտության խաղաղ կարգավորման քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակեն բռնությունը, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, աշխատել միջազգային հանրության հետ՝ միևնույն քայլին գնալու նպատակով:

Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող խաղաղ բնակչության նկատմամբ հախուռն ռազմական ուժի կիրառման միջոցով լուծել տասնամյակներ ձգվող տարածքային վեճը, և որ Միացյալ Նահանգներն անտարբեր չի կարող վերաբերվել նման քայլերին: Վեճի միակ հանգուցալուծումը կարող է լինել բանակցությունը, այլ ոչ թե հրթիռների և ռումբերի տարափը հայ բնակչության վրա»: