Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը. ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Լուրեր

07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է ռազմական ծախսերն ավելացնել մոտ 40 միլիարդ դրամի չափով: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Հոկտեմբերի 6-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագծում նշված է, որ պետական բյուջեում փոփոխությունները պայմանավորված են հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակներով:

Նախագծի համաձայն՝ ռազմական գործողությունների պատճառով սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների և ռիսկերի աճ, ինչ արդյունքում 2020 թվականին սպասվում է 6.8% տնտեսական անկում: 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ, ինչը 112.7 մլրդ դրամով ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ: