Նիկոլ Փաշինյանը չի բացառել ռուսական ռազմաբազայի կիրառումը ԼՂ հակամարտությունում

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Ռուսական ռազմաբազան հանդիսանում է Հայաստանի անվտանգության անբաժան մասը։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների այս փուլում «չի ձևավորվել այդ ներուժը կիրառելու անհրաժեշտությունը»։

«Սակայն մեզ մոտ անկանխատեսելի իրավիճակ է, և ոչ ոք հստակորեն չի կարող կանխագուշակել իրադարձությունների հետագա զարգացումը»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը չի կարծում, թե այս փուլում հնարավոր է անցկացնել եռակողմ հանդիպումներ ԼՂ հակամարտության շուրջ ադրբեջանական ու ռուսական կողմերի մասնակցությամբ։

«Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ ոչ այնքան տեղին է խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին։ Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ»,- ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են լուծել այս խնդիրը՝ ի վնաս իրենց ազգային շահերի ու անվտանգության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։