Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի ու Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ
Քաղաքականություն
29.09.2020 | 14:27ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ:
Կիպրոսի խորհրդարանի խոսնակը լավատեղյակ է եղել իրավիճակի մանրամասներին եւ իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին: Դիմիտրիս Սիլուրիսը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ: