Արցախի ճանաչումը կնշանակի, որ բանակցությունների բոլոր ֆորմատները վերացել են․ Իսկանդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.09.2020 | 13:16Արցախի Հանրապետության ճանաչումը կնշանակի, որ բանակցությունների բոլոր ձևաչափերը վերացել են: «Պատերազմ Արցախում․ ռազմական բախման արտաքին և ներքին գործոնները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Արցախի ճանաչումն ազդեցություն չի ունենա ռազմական դրության վրա և ոչինչ չի փոխի այս օրերին, բայց իրավիճակի զարգացման փոփոխության առումով այն բավականին լուրջ քայլ կլինի: Արցախի Հանրապետության ճանաչումը կնշանակի, որ որևէ ֆորմատով բանակցությունները շարունակելու հույսը վերացել է, այսինքն՝ Արցախի Հանրապետության ճանաչումը կնշանակի, որ բանակցությունների բոլոր ֆորմատները, որ գոյություն են ունեցել, վերացել են»,- նշեց Իսկանդարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: