Ծառուկյանից թող չվախենան, թող հերոսացնեն. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

Ինձ ուզում են կալանավորեն, որ քննությանը չխոչընդոտեմ։ Այս մասին դատարան մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ինչը որ անում ես հանուն ազգի, ժողովրդի, հանուն պետության, իմ համար հպարտություն է, պատմություն է։ Հունիսի 5-ից սկսած քաղաքական հետապնդում է։ Հայաստանում 2008 թվականից մինչև այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որոնց նկատմամբ հիմնական որոշումը եղել է ստորագրություն հանձնելը։ Բայց այսօր ուզում են Ծառուկյանին ձերբակալեն միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտի… 3 ամիս դուրսն եմ, 100 հատ քննիչ է կցվել, մի քանի հազար մարդ են քննել, բայց Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Իշխանության գործունեության մասին Ծառուկյանը կարծիք հայտնեց, որ հեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ:

«3 տարի ժողովուրդը սպասում է: Այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել։ Այսօր Հայաստանը որևէ երկրի հետ բարեկամական կապ չունի, աջակցություն, հաշվի նստել, քննարկել չկա… Մարդկանց հասցրել են աղքատության, անդունդի եզրին։ Մարդը կորցնում է իր տունն ու ունեցվածքը, գործը… Ես անցած ճանապարհ ունեմ, փորձ ունեմ, լուծում եմ առաջարկում մեր պետության բյուջեի սահմանում: Չի կարելի ժողովրդին այս վիճակի մեջ դնել… Ծառուկյանին ձերբակալելը խնդրի լուծում չէ, Ծառուկյանից պետք չէ վախենալ»,- նշեց ԲՀԿ առաջնորդը:

Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Լրագրողների հետ զրույցում պաշպանական թիմը հայտնել է, որ դատավորին ինքնաբացարկ են հայտնել։ Շուտով դատարանը կհրապարակի դրա վերաբերյալ որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում: