Վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին. «Ժառանգության» հայտարարությունը

Լուրեր

28.04.2026 | 20:15
Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 20:00
«Փող չկա» ասողը հիմա բժիշկն է․ անվճար բուժման թաքնված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ վարկատու կազմակերպությունների և վարկառուների միջև կուտակված և համավարակի ընթացքում ահագնացող խնդիրների մասին արդեն տևական ժամանակ քննարկումներ և բողոքի հանրային գործողություններ են ընթանում, որոնց վերաբերյալ «Ժառանգությունն» իր արձագանքը հնչեցրել է տարբեր հարթակներում: Սեպտեմբերի 24-ի վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների կիրառման, դրանց համաներման խնդիրներին վերաբերող ԱԺ լսումներում ՀՀ ԿԲ փոխնախագահ Ն.Երիցյանի ելույթը, մեր համոզմամբ, նոր հարցականներ առաջացրեց՝  հեռացնելով խնդրի հաղթահարման ուղուց:

«Ժառանգություն» կուսակցությունն այդ ելույթում հնչած որոշ պնդումներ համարում է խիստ մտահոգիչ, քանզի դրանք չեն արտացոլում ՀՀ վարկային դաշտի իրական պատկերը: Համոզված ենք, որ իրականությանը պետք է նայել բաց աչքերով. հարցերի քողարկումը բնավ խնդրի արդյունավետ լուծում չէ: Եթե իրոք վարկառուների 93%-ը վճարունակ է, ապա վարկատու կազմակերպությունները մտահոգվելու առիթ չունեն և սեփական միջոցների հաշվին կարող են զիջել խնդրահարույց վարկերի տույժ-տուգանքները, որոնք, ըստ ԿԲ փոխնախագահի, վերաբերում են ՀՀ վարկառուների ընդամենը 7%-ին:

Արտահայտելով իր մտահոգությունը  տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «Ժառանգությունը» ՀՀ ԿԲ-ին և կառավարությանն առաջարկում է հետևյալ քայլերը.

  1. Վարկատու կազմակերպություններից պահանջել հաշվետվություն այն հաճախորդների մասին, ովքեր մինչ համավարակը եղել են պարտաճանաչ վարկառուներ, սակայն եռամսյա վարկային արձակուրդից հետո ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ:
  2. Կառավարության հետ համատեղ քննարկել իրական վիճակագրական պատկերը և մշակել լուծումներ, որոնք չեն վնասի ոչ վարկառուների, ոչ էլ վարկատուների շահերը: Պետության խնդիրը ոչ թե քաղաքացու ունեզրկմանը լռելյայն աջակցելն է, այլ համավարակով պայմանավորված արտակարգ դրության մեջ սատար կանգնելը: Մարել մինչև 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ սպառողական վարկերը:
  3. Պարտադիր դարձնել սպառողական վարկերի ապահովագրությունը:
  4. Լիցենզիայից զրկել Մոգո, Գուդ Կրեդիտ, Հիմա Կրեդիտ վարկային կազմակերպություններին, որոնք ստեղծվել են փողերի լվացման կասկած հարուցող ճանապարհով, դրանց սեփականատերերը, տարբեր աղբյուրների պնդմամբ,am լիցենզիայից զրկված կազմակերպության հետ են կապված: Varks.am-ի տխրահռչակ գործն այսօր շարունակում են հիշյալ ընկերությունները՝ տրամադրելով 10,000 (տասը հազար) ՀՀ դրամից սկսած վարկեր (Vivus.am):

Տպավորություն է ստեղծվում, թե անհատ վաշխառուների ունեզրկող դերն այսօր ստանձնել են վարկային որոշ կազմակերպություններ, ինչից ակնհայտ է, որ վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին, որի ստույգ թիվը, հուսանք, ԿԲ-ն կճշտի»: