ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԼՂ հարցով Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության հարցով արված հայտարարությունները, ասաց, որ հայկական կողմի համար  ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունները հավաստի աղբյուր չեն։

«Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվական հավաստի աղբյուր չեն։ Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»,- նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Մեջլիսի տարածած մամուլի հաղորդագրությունը, սկսեցին տեղեկություններ տարածել, որ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Լավրովը, իբր, ասել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։

«Դա Մոսկվայի պաշտոնական տեսակետն է։ Ռուսական կողմը հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է գալիս օկուպացված 5 շրջանների վերադարձի, խաղաղապահների տեղակայման, տրանսպորտային ու հաղորդակցության համակարգերի վերականգնման օգտին»,- ըստ ադրբեջանական կողմի՝ ասել է Լավրովը։

Նշենք, որ նման ձևակերպումները բացակայում են Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման՝ ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները, որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատման որոշումներ։ Զախարովան ընդգծել է, որ այս հարցով Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է, միաժամանակ հորդորել այսուհետ առաջնորդվել դրանով, ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, «որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։

Էմմա Չոբանյան