Ինչո՞ւ է նախարարությունը լուծարում Սամվել Դանիելյանի պայմանագիրը. ԱՆ-ն՝ Գևորգ Թամամյանի ազատման դիմումի պատճառի մասին

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Որպես պատճառ Թամամյանը նշել է այն, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշել է հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը՝ որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, սակայն, տարիքից ելնելով, նա այլևս չի կարողանա մասնակցել նոր մրցույթի։

«Ըստ ընթացակարգի՝ նոր մրցույթ պետք է հայտարարվի։ Տնօրենի մրցույթին, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է մասնակցել 65 տարեկանը չլրացած անձը: Սամվել Դանիելյանն Արյունաբանական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել և 2019 թվականի հունվարի 14-ին նշանակվել է տնօրեն: Մինչ այդ, 2018թ․ հունիսի 21-ից նա եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մրցույթի արդյունքում Դանիելյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր մինչև 2020թ․ հոկտեմբերի 1-ը` վերջինիս 65 տարեկան լրանալը»,- ասաց ԱՆ խոսնակը:

Իսկ Գևորգ Թամամյանի՝ աշխատանքից ազատման դիմումն Ալինա Նիկողոսյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Թամամյանի անձնական որոշումն է։ Իսկ ինչ որոշում կկայացվի Թամամյանի դիմումի հետ կապված՝ դեռ ասել չի կարող:

Աշխատանքից ազատման դիմումի հետ կապված Factor.am-ը պարզաբանում խնդրեց նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանից:

«Իմ իմանալով՝ օրենքի հետ կապված որևէ խնդիր չկա, դա՝ մեկ: Բայց եթե նույնիսկ լիներ, ապա նման մասնագետների պարագայում պետությունն ինքը պիտի փորձի լուծումներ գտնել՝ հաշվի առնելով այդքան տարիների ձեռքբերումներն այդ ոլորտում»,- ասաց Թամամյանը:

Նա նշեց նաև, որ դիմումը փոխանցել է իր անմիջական ղեկավարին՝ Սամվել Դանիելյանին, բայց տեղյակ չէ՝ արդյո՞ք վերջինն արդեն ստորագրել է այն։ Գևորգ Թամամյանը, միաժամանակ, չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչպիսի՞ն է եղել Սամվել Դանիելյանի արձագանքը իր՝ աշխատանքից դուրս գալու հետ կապված։

Factor.am-ը նաև հետաքրքվեց՝ ի՞նչ տրամադրություն է Արյունաբանական կենտրոնում կամ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, արդյո՞ք պետք է աշխատակիցներից էլի ազատման դիմումների սպասել: Թամամյանն ասաց՝ տեղյակ չէ:

Հիշեցնենք, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը Ֆեյսբուքում գրել էր. «Ուզում են տեղեկացնել, որ քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից և Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից: Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:

Հպարտ եմ և երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը: Երբ 2018թ-ին բժիշկ Դանիելյանը հետ վերադարձավ Հայաստան և նշանակվեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, համարել և համարում եմ այդ նշանակումը հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը նաև թույլ տվեց համախմբել և միավորել ամբողջ ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության և մանկական ուռուցքաբանության բնագավառում և համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլևս անշրջելի է:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին և մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են ևս մեկ երեխայի առողջացման»:

Իրինա Մկրտչյան