Հրայր Թովմասյանի սանիկը ինքնամեկուսացել է․ դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը։

Նիստին չէր ներկայացել Փանոսյանը, նա պարետատան որոշումն էր ուղարկել դատարան իրեն ցուցված ինքնամեկուսացման վերաբերյալ։

Հրապարակված փաստաթղթից պարզ դարձավ, որ Փանոսյանի մայրը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ, որդին էլ համարվում է կոնտակտավոր անձ։ Մեղադրողը չառարկեց, որպեսզի նիստը հետաձգվի։

Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին։ Դատարանում Հրայր Թովասյանը լրագրողների հարցրին պատասխանել չցանկացավ, միայն մեր հարցին, թե այլևս չե՞ք գնում ՍԴ, ճգնաժամը լուծվե՞ց, Թովմասյանը նշեց, որ շարունակում է գնալ Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Իսկ նրա սանիկը՝ ՀՀ արդարադատության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նորայր Փանոսյանը, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։