Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Լուրեր

16.03.2026 | 00:04
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի Մ-23 չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.03.2026 | 21:36
Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով
15.03.2026 | 20:59
Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
15.03.2026 | 20:44
Կիևը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Ռուսաստանի և ՌԴ պարալիմպիկների դեմ
15.03.2026 | 19:46
Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Փաշինյան
15.03.2026 | 19:32
Իսրայելը հերքել է հրթիռների խոցման համակարգերի պակասի մասին տեղեկությունները
15.03.2026 | 18:23
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը․ կուսակցության վարչության կազմը
15.03.2026 | 17:48
«Ոսկե ծիրանը» ընդգրկվել է աշխարհում անցկացվող 50 փառատոնների շարքում․ Ժաննա Անդրեասյան
15.03.2026 | 16:59
«Վեոլիա Ջուրը» պատասխանատվության կենթարկվի Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը բացելու համար
15.03.2026 | 15:45
Սլովակիան հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը
15.03.2026 | 15:10
Առաջիկայում հանրությանը հրապարակային ցույց կտանք ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան
15.03.2026 | 14:38
Դոնալդ Թրամփը Եվրոպային կոչ է արել ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց
15.03.2026 | 14:05
Ձմեռը չի նահանջում․ Ճանապարհային դեպարտամենտ
15.03.2026 | 13:39
Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:

«ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն)  հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել մի շարք քրեական գործեր՝ նշված տուրիստական գործակալության կողմից խարդախությամբ  գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: