Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ տանը կախվելով
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կախվելով։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահը քաղաքացուն (ծնված 1975 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, ինչի արդյունքում հաջողվել է կանխել վերջինիս ինքնասպանության փորձը: