Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը: