«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» թթվածնի նոր կայան է գործարկվել․ Հովհաննես Մադոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.09.2020 | 14:07«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» վերանորոգման աշխատանքները շարունակվում են, այս պահին ավարտին է մոտենում 5-րդ բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը։
Վերջինս նաև նշեց, որ այսօր կենտրոնում գործարկվել է թթվածնի կայան:
«Մոտ ապագայում արդեն պացիենտները կայանից կստանան թթվածին»,- նշեց նա։
Մադոյանի խոսքով՝ նախատեսվում է նաև նոր մասնաշենքի կառուցում, որի աշխատանքները, հավանաբար, կսկսվեն գալիք տարում։
Մանրամասները՝ տեսանյութում։