Բողոքի ակցիա՝ Մարալիկի ծննդատան դիմաց․  աշխատակիցները 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

Մարալիկի պոլիկլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակիցները տարվա սկզբից աշխատավարձ չեն ստացել։ Այսօր նրանք հավաքվել են պոլիկլինիկայի դիմաց ու պահանջում են խնդրին լուծում տալ։

«Թող մեր հարցին լուծում տան․ կա՛մ փակեն, կա՛մ նորմալ աշխատենք։ 8 ամիս է աշխատում ենք, առանց աշխատավարձի, առանց օգնության ենք աշխատում։ Տղամարդիկ մնացել են տանը, արտագնա աշխատանքի չեն կարողանում գնալ։ Ինչպե՞ս կարելի է առանց գումարի ապրել։ Ոչ մեկը չի ցանկանում էս դուռը փակվի, Մարալիկի բնակիչներն էլ չեն ցանկանում, բայց ինչ-որ լուծում պետք է տրվի»,- նշում է Մարալիկի ծննդատան աշխատակից Անահիտ Դավթյանը։

Ըստ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանի՝ խնդիրը սկսվել է դեռ 2019 թվականից, երբ ծննդատան պետպատվերի հայտը մերժվել է։

«2019 թվականին մերժվել է Մարալիկի Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը։ Աշխատակիցների բոյկոտից հետո մեր պետական այրերը գալիս են, ասում են՝ վերազինեք ձեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, մենք կկատարենք ուսումնասիրություն։ Մենք փորձեցինք վերազինել, և փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին չշնորհվեց կարգ։ Մենք՝ մարզպետը, մեր բաժնի վարիչը և ես փորձեցինք էդ բացերը լրացնել։ Մենք ամեն ինչ արեցինք այդ բացերը լրացնելու համար, բայց երբ դիմեցինք նախարարություն, մեզ պատասխանեցին, որ այժմ համավարակով պայմանավորված չունեն հանձնախումբ ուսումնասիրություն կատարելու համար, բայց հիմա դա խնդրի մի կողմն է։ Երբ պետպատվերը մերժվել է, մենք չենք ունեցել կառավարության որոշում, այսինքն՝ հստակ իրավական մի ակտ, որի վրա հնարավոր կլիներ ծանուցել թվով 13 աշխատակիցներին ազատման մասին։ Այսինքն ՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ և չեն ստանում աշխատավարձ։ Այդ ֆինանսական բեռն օր օրի գնալով մեծանում է։ 12 մլն դրամի պարտք է կուտակվել»,- նշեց պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատարը։

Շիրակի մարզպետարանում տեղյակ են առաջացած խնդրի մասին․ Factor.am-ի հետ զրույցում մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը նշեց, որ ծննդատան շուրջ աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, որին փորձում են լուծում տալ․ «Աշխատակիցների ազատման իրավական հիմքեր չկան։ Երբ պետպատվերի հայտը մերժվեց, մակարդակ չշնորհվեց, պետք է կառավարության համապատասխան որոշում լիներ, ըստ որի, Մարալիկի առողջության կենտրոնում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը կփակվեր։ Սակայն որոշումը չկա, տնօրենը չի կարող ազատել աշխատակիցներին: Պարադոսք է ստացվում․ այդ բաժանմունքը փակված չէ, իրենք մնում են աշխատում են, բայց գործ չեն անում։ Այսինքն՝ ծնունդ չեն ընդունում, պետությունը այդ ծնունդը չի փոխհատուցում, որ աշխատավարձ ձևավորվի։ Իրենց աշխատավարձը ձևավորվում է կատարողականի հիմնան վրա։ Իսկ իրենք կատարողական չունեն, քանի որ ծնունդ չեն ընդունում»:

Դիտարկմանը, որ պոլիկլինիկայի տնօրենի պնդմամբ՝ այս տարի 21 ծնունդ են ընդունել, մարզպետարանի ներկայացուցիչը պատասխանեց․ «Այո, եղել  են։ Այդ 6 ծնունդը փոխհատուցվել է, դրանից հետո համավարակով պայմանավորված շատ ծննդկաններ՝ մոտ 18-ը, գնացել ու պարտադրել են, որ իրենք ուզում են էդտեղ ծննդաբերել։ Չնայած իրենց բացատրվել է, որ իրավունք չունեն ծնունդն այդտեղ ընդունել, իրենք ստորագրել են։ Նույնիսկ եղել է, որ տնօրենը ոստիկանի է դիմել, որ եկել են պարտադրված այդտեղ ծննդաբերելու, այնպիսի իրավիճակ է եղել, որ արդեն ծննդաբերական գործողությունները սկսված է եղել, բնական է՝ պետությունը դրանք մինչև հիմա չի փոխհատուցում, որովհետև ինքը չի թույլ տվել այդ գործունեությունը իրենք իրականացնեն»,- նշեց նա։

Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով՝ այժմ դիմումներ են ներկայացրել վարչապետին, Առողջապահության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարություններին՝ խնդրին լուծում տալու համար, սակայն մինչ այժմ արձագանք չեն ստացել։