ԲՀԿ աշխատակազմի ղեկավարն ազատման դիմում է գրել

Լուրեր

06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ֊ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի՝ Մանուկյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից, քանի որ լրացել է կենսաթոշակային տարիքը։ Պատգամավորը վստահեցրեց, որ Ռուբեն Մանուկյանը կուսակցությունից չի հեռանում։ Սակայն մամուլում առկա են հրապարակումներ, որ Մանուկյանը ԲՀԿ-ն լքում է՝ Գագիկ Ծառուկյանին տեղյակ չպահելով։

Հիշեցնենք՝ վերջերս ԲՀԿ կուսակցությունը և խմբակցությունը լքեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ավելի վաղ խմբակցությունից հեռացել էր նաև Տիգրան Ուրիխանյանը։ Նրանք այժմ հանդես են գալիս որպես անկախ պատգամավորներ։

Ի դեպ, Սերգեյ Բագրատյանը հայտարարել է, որ գաղափարական հակասություններ ունի ԲՀԿ-ի հետ։ Գագիկ Ծառուկյանը և նրա ղեկավարած կուսակցությունն էլ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ծառուկյանին ԱԱԾ-ն մեղադրում է 90 մլն դրամ ընտրակաշառք բաժանելու համար։ Ծառուկյանը, որը զրկվել է անձեռնմխելիությունից, հայտարարում է, թե այս քրեական գործերը քաղաքական հետապնդման արդյունք են։

Ծառուկյանն ավելի վաղ պահանջել էր կառավարության հրաժարականը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դուրս գալուց հետո Մանուկյանը, ըստ լուրերի, երկրորդն է, ով ազատման դիմում է գրել առանց Գագիկ Ծառուկյանին տեղեկացնելու ու նրա հետ հանդիպելու։