Փրկարարները կանխել են քաղաքացիների ինքնասպանության փորձը
Հասարակություն
19.08.2020 | 11:30ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին, ժամը 19։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացիների (ինքնությունները չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը։