Արտագնա աշխատանքի մեկնողները՝ փակուղու առաջ․ ի՞նչ է առաջարկում նրանց կառավարությունը

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, ցամաքային և օդային փակ սահմանները դժվարություններ են ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար։ Օրեր առաջ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները Կառավարության առջև էին։ Պահանջը մեկն էր՝ բանակցել Ռուսաստանի հետ ՀՀ քաղաքացիների մուտքը թույլատրելու համար։ Այսօր ևս, Գեղարքունիքի մարզի Գանձակ գուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ քաղաքացիներից մեկը բողոքեց․ աշխատանք չունեն:

Փաշինյանը արձագանքեց․  «Խի եք անաշխատանք, բա էսքան կարտոշկա եք ցանել, դա աշխատանք չի՞»։

Վարչապետը նկատեց՝ գյուղացիները գյուղատնտեսությամբ զբաղվելը աշխատանք չեն համարում։ Ամիսներ առաջ վարչապետը հայտարարել էր նաև  շինարարական 100 օբյեկտների նորոգման և կառուցման ծրագրերի մասին, որով, ըստ վարչապետի, կլուծվի նաև արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների աշխատանքով ապահովման հարցը։

Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ տեղերում օբյեկտների շինարարությունն արդեն սկսվել է, որոշ տեղերում շինարարական աշխատանքների մրցույթներ և նախագծահաշվարկային աշխատանքներ են կատարվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հորդորել էր մրցույթներում հաղթող շինարարական կամակերպություններին ներգրավել նաև արտագնա աշխատանքով զբաղվող քաղաքացիների աշխատուժը։ Նման քաղաքացիներից ընդհանուր առմամբ քանիսն են դիմել մարզպետարաններ, նախարարությունը տվյալներ չունի․ նշում են՝ տվյալները հավաքագրվոմ են մարզպետարաններում։

Այսօր Գեղարքունիքի մարզում շրջայցի ժամանակ վարչապետը նկատեց․ Լիճք գյուղում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքը լավագույն օրինակներից է Հայաստանում մնացած աշխատուժն օգտագործելու տեսանկյունից:

Այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզում քաղաքացիներին հուզող համար 1 խնդիրը արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունն էր։ Վարչապետը դժվարացավ հստակ ժամկետներ նշել։

Չնայած կատարվող շինարարական աշխատանքներին ու կառավարության ջանքերին՝, ըստ Պետական վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, Հայաստանում 2020 թվականի առաջին կիսամյակում շինարարության ծավալները շեշտակի՝ 23,4 տոկոս անկում են ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նմանատիպ կտրուկ անկում նախկինում արձանագրվել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում՝ 2009 թ․-ին։ Այսպիսով, այս տարվա հունվար-հունիսին իրականացվել է մոտ 105 մլրդ դրամի շինարարություն։ Այդ թվում պետբյուջեից մոտ 25 մլրդ դրամի, որից մոտ 16 մլրդ դրամը միջազգային վարկերն են։ Մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվել է մոտ 54 մլրդ դրամի, իսկ  բնակչության միջոցներով՝ մոտ 26 մլրդ դրամի շինարարություն։

Նշենք, որ վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում սեպտեմբերի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիների համար  կանոնավոր թռիչքներ սկսելու մասին։  Իսկ ցամաքային ճանապարհի բացման վերաբերյալ առայժմ խոսք չկա։ Տիգրան Ավինյանի հավաստմամբ՝ Վրաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում։

Անժելա Պողոսյան