ՄԻՊ-ի աջակցությամբ ապամոնտաժվել է բնակելի տներին մոտ կառուցված էլեկտրական ենթակայանը

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ իր տան հարևանությամբ կառուցված էլեկտրական ենթակայանը տեղադրվել է իր իրավունքների խախտմամբ:

ՄԻՊ-ից տեղեկացրին, որ ըստ դիմողի՝ ենթակայանի շահագործման ու անվտանգության նորմերը չեն պահպանվել, մասնավորապես, այն չունի ծածկ, չունի անհրաժեշտ ցանկապատված կամ պարսպապատված տարածք, խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Բացի այդ, տեղադրվել է բնակելի տներին անմիջապես կից՝ հաշվի չառնելով թաղամասի բնակիչների անհամաձայնությունը: Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը էլեկտրական ենթակայանի ապամոնտաժման հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ, պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ և ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ Էլեկտրական ենթակայանը ապամոնտաժվել է, այսինքն բողոքում բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում: