Բացահայտվել են հայտնի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 5–ին ոստիկանության ծառայողները օրինական գործողություններ էին իրականացնում մի ընկերության գրասենյակում։ Այդ ընթացքում ընկերության փաստաբաններ ներկայացած անձինք, միջամտել են իրականացվող գործողություններին, իրենց հայտարարություններով և վարքագծով ավելորդ շահարկումների առիթ տալով։

«ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ կառուցապատումներ իրականացնող մի ընկերություն 2019 թվականին Երևանի Գրիգոր Լուսավորչի 4/4 շենքի շինաշխատանքների ընթացքում, ընկերության 48 աշխատակիցների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված կեղծ հաշվետվություններով, վերջիններիս աշխատավարձերը սահմանել է 68-ից 150 հազար դրամ, մինչդեռ աշխատավարձերի համար ձևակերպված ընդհանուր 22 միլիոն 855 հազար դրամի փոխարեն որպես աշխատավարձ փաստացի վճարել է 50-ից 60 տոկոս ավելի՝ ընդհանուր 52 միլիոն 543 հազար 800 դրամ՝ ենթադրաբար խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում ոստիկանության ծառայողների իրականացրած մի շարք դատավարական գործողությունների, այդ թվում՝ ընկերության գրասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և նյութերին են կցվել վերը նշված հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը։ Ձեռք բերված փաստական տվյալները տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն, որտեղից ստացվել է «պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի» տեղեկանք, ըստ որի՝ 2019-2020 թվականներին ֆիզիկական անձանց վճարված, սակայն համապատասխան ձևակերպումներ չստացած գործարքներից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 7 միլիոն 750 հազար 980 դրամ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրինությունը, գիտակցելով թույլ տրված չարաշահումների բնույթը, հավելյալ խոչընդոտներ չստեղծելու նպատակով հրաժարվել է փաստաբանական օգնության ծառայություններից, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է չվճարված հարկերի և տույժ տուգանքների հաշվետվության ճշգրտում և ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը։ Արդյունքում` քրեական գործի հարուցումը մերժվել է, և ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: