Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակիչը կնոջ հետ ունենալով ընտանեկան անհաշտ հարաբերություններ, 2019թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իրենց բնակարանում վերջինիս կողմից խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, 2020թ. մայիսի 15-ին՝ ժամը 23-ի սահմաններում, խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, ամուսինները բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց՝ դիտավորությամբ փոխադարձաբար պատճառելով թեթև մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդու կինը վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է ամուսու վրա՝ տալով սպանության սպառնալիք, սակայն վիճաբանությանը ներկա գտնվող բարեկամուհին միջամտել, կանխել է կնոջ գործողությունները և դանակը խլել նրա ձեռքից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը) և 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), իսկ վերջինիս կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում: