«Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում. հայտարարություն

Լուրեր

10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:52
Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
10.06.2026 | 20:44
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային
10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
10.06.2026 | 19:27
16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 
10.06.2026 | 19:12
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ հսկող դատախազի որոշումը
Բոլորը
«Լիդիան» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Օգոստոսի 7-ին «Լիդիանի» օրինական վարձակալած տարածքից մի քանի մետր տեղաշարժվեցին օրինական տեղակայված «Լիդիանի» շարժական տնակները։ Սա Ամուլսարի տարածքում տեղի ունեցած հերթական ապօրինի գործողությունն էր։  Ոստիկանությունը օրենքի և օրինականության պաշտպանի իր գործառույթը ստորադասում է նախորդ օրերին մի քանի տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ աղմուկին ու մանիպուլյացիային։

Նույն օրը տարածքից հեռացվեցին նաև երկու տարի ապօրինի կերպով ճանապարհները փակող մի խումբ անձանց վագոն-տնակները, սակայն, միևնույն է, դա չի վերականգնում ընկերության` խախտված իրավունքները։ Այս պահին տարածքում ընթանում են մաքրման, գույքագրման և այլ վերականգնողական աշխատանքներ, որոնք պարբերաբար խոչընդոտվում են ապօրինություն իրականացնող խմբավորման կողմից:

Իրավապահ համակարգը պարտավոր է պաշտպանել համայնքի և օրենքի շահերը։ Մինչդեռ համայնքը արդեն տևական ժամանակ սպասում է  խնդրի հանգուցալուծմանը՝ հուսալով, որ վերջապես կկարողանան վերադառնալ իրենց արժանապատիվ աշխատանքին։  «Լիդիանը» օրենքով իրեն վերապահված շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ՝ համայնքներից աշխատուժ ներգրավելով։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին տարածքում վերականգնել օրենքը եւ օրինականությունը։

Կցված  տեսանյութով ներկայացնում ենք Ամուլսարի տարածքում ընթացքող մաքրման եւ գույքագրման աշխատանքները, որոնք իրականացվում են  նաև համայնքների բնակիչների մասնակցությամբ»։