Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել․ առողջացել է 1 քաղաքացի
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6․955 փորձանմուշի հետազոտություն: