Տեսչական ստուգումներ Ծաղկաձորում․ 10 հյուրանոցի գործունեություն կասեցվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արեւմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ,  «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ,  «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։

Միաժամանակ, ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Հաշվի առնելով զբոսաշրջային այս շրջանի ակտիվությունը՝ հատուկ ուշադրության են առնվում հյուրանոցներն ու հանգստյան տները։ ԱԱՏՄ մասնագիտական դիտարկումները փաստում են, որ այս տնտեսավարողների մոտ բավականին հաճախակի են համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների խախտումները։ Վերջիններիս հիմքով մասնավորապես Ծաղկաձորում տասնյակ հյուրանոցների գործունեություն է ժամանակավորապես արգելվել։

Ամառվա այս շրջանում ակտիվ է քաղաքացիների հոսքը նաեւ լողավազաններ։ Դրանց համար պարետի կողմից անվտանգության հատուկ կանոններ են սահմանված, որոնց պահպանումը եւս դիտարկվում է։ Այս առումով մեծապես կարեւորվում է սահմանված նորմերի պահպանումը, քանի որ հատկապես այս տնտեսավարողների մոտ դրանց անտեսումը զգալիորեն մեծացնում է վարակվելու ռիսկերը։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով։