Ռևանշիստական ուժերը համախմբվում են՝ օգտվելով իշխանության սխալներից․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, տևական լռությունից հետո այսօր խոսել է Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, երեկ չէր ներկայացել իր գործով դատական նիստին։ Նա խոստացել է խոսել ապրիլյան քառօրյա պատերազմի, ապա նաև, ըստ իրեն, հանրությանը հուզող այլ թեմաների մասին։ Հարցին՝ ինչո՞ւ դա չէր անում ավելի վաղ, Սերժ Սարգսյանն արձագանքել է «Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է փոխվել, որ Սերժ Սարգսյանը որոշել է խոսել։

– Իմ կարծիքով՝ փոխվել է այն, որ, կարծես թե, ռևանշիստական ուժերը համախմբվում են՝ օգտվելով իշխանության սխալներից, վարկանիշային պրոբլեմներից։ Նրանք փորձում են ակտիվանալ, և հիմա նրանց միջև ընդդիմադիր դաշտում ընթանում է լիդերության պայքար, դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը խոսեց, Սերժ Սարգսյանը խոսեց, վստահաբար, առաջիկայում այլ ուժեր նույնպես կխոսեն։ Այսինքն, այդտեղ լիդերության խնդիր կա։ Ինչ վերաբերում է կոնկրետ ասելիքին, այո՛, իհարկե, Սերժ Սարգսյանը շատ բաներ ունի ասելու ժողովրդին, շատ հարցերի պատասխան պիտի տա։ Չեմ կարծում, թե այդ պատասխանները կլինեն անկեղծ, բայց, համենայնդեպս, շատ հարցեր կան, որոնց պատասխանները հասարակությունը կցանկանա նրանից լսել։

– Փաստորեն՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանն էլ որոշեց խոսել։ Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի այս ակտիվացումը հենց Քոչարյանի հարցազրույցով էր պայմանավորված։ Ի վերջո՝ այս դաշտում, կարծես թե, առաջնորդության խնդիր կարող է ծագել։

– Իրականում նրանք, այո՛, փորձում են առաջնորդության համար պայքարել։ Բայց ուժերը հավասար չեն, որովհետև Սերժ Սարգսյանը թիկունքում ունի լուրջ ինստիտուցիոնալ կառույց, լուրջ կուսակցություն, իսկ Ռոբերտ Քոչարյանը դա չունի։ Եվ պետք է ասել նաև, որ Սերժ Սարգսյանը համակիրների լուրջ զանգված ունի՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի։ Այսինքն, այնպես չէ, որ այդտեղ հավասար ուժեր են։ Նրանք կարող են հավասար լինել գուցե կարողությունների առումով, բայց ոչ քաղաքական կշռով։ Այդ առումով Սերժ Սարգսյանն ավելի շահեկան դիրքերում է։

– Այսինքն, Սարգսյանը շանսեր ունի՞ ընդդիմադիր դաշտում առաջնորդի դեր ստանձնելու։

– Այո՛, միանշանակ, շանսեր ունի ռևանշիստական շրջանակներում։ Միանշանակ, լիդերության ամենամեծ շանսերը հենց ինքն ունի։ Եվ այդ շանսերը կմնան բավական մեծ, քանի դեռ քաղաքական դաշտում չի ձևավորվել իրական ընդդիմադիր քաղաքական ուժ։ Հատուկ շեշտում եմ քաղաքական ուժ, որովհետև հիմա մենք այն, ինչ տեսնում ենք՝ ի դեմս ռևանշիստների, դա ընդամենը քաղաքական շղարշով ֆինանսական, օլիգարխիկ կառույցներ են, որոնք ունեն ֆինանսական, տնտեսական լծակներ, մեդիառեսուրսներ, բայց իրականում այնտեղ միայն ֆինանսներ են։ Իսկ քաղաքական հայտարարություններ, ներկայանալու փորձեր․ դրանք ընդամենը շղարշ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան