Սերժ Սարգսյանը կրկին դատարան չէր եկել․ դատավորը նրա բացակայությունն անհարգելի համարեց

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորքի նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ էր հրավիրվել։ Նիստին, սակայն, Սերժ Սարգսյանն ու նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը չէին ներկայացել։ Չէր ներկայացել նաև ամբաստանյալներից Գևորգ Հարությունյանը։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Գործով մեղադրյալներ են նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Այսօրվա դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանը դիմում էր գրել դատարան՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել և սպասում է պատասխանին։

«Թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր առավոտյան «Նաիրի» ԲԿ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը չեմ ստացել, ուստի նիստին չեմ կարող ներկայանալ»,- ասված էր դիմումում։

Ամրամ Մակինյանը միջնորդել էր նաև, երկրում համավարակի աճի ցուցանիշները հաշվի առնելով, հետաձգել այսօրվա դատական նիստը։ Դատավոր Վահե Միսակյանը նկատեց, որ համավարակի աճի տեմպն արդեն նվազել է։ Դատավորն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը, սակայն նրան բերման ենթարկելու որոշում չկայացրեց։

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին։

Լիլիթ Շաբոյան