ՔՏՀԱՏՄ-ն Զոլաքար համայնքում ապօրինի հանքավայր է հայտնաբերել․ դատախազություն են դիմել

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

ՔՏՀԱ տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում ապօրինի հանքավայր է հայտնաբերել, ասվում է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրությունում նշված` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսին  ստուգում է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ «Բարոյան եղբայրներ»  ՍՊ ընկերությանը 20.10.2012թ.-ին  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրվել է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, լեռնահատկացման ակտ և ընդերրքօգտագործման պայմանագիր, որոնց գործողության ժամկետը մինչև  16.08.2036թ. է, իսկ լեռնահատկացման մակերեսը 1.4հա։

Զոլաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.3628հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսքի հողամասը 10.02.2014թ. վարձակալության պայմանագրով գյուղատնտեսական գործունեության նպատակով տրվել է  «Բարոյան եղբայրներ»  ՍՊԸ-ին և գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։ Սակայն 1.3628 հա հողամասը ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է մինջև 09.12.2038թ. ժամկետով: Խախտվել են  վարձակալության տրամադրման ժամկետները և տրամադրման չափերը:

Հողամասում ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ։ Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել:

Այսպիսով՝ խախտվել է ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունը, այլ նաև տրամադրման կարգը։

Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասվում է հաղորդագրությունում։