Իսրայելցի Ալբերտ Սոլոմոնովը՝ «Լոռի» ակումբի գլխավոր մարզիչ

Լուրեր

20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
Բոլորը

«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը։ Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը և նախագահ Ռոբերտ Գրիգորյանը թիմի անդամներին են ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, հաղորդում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաեւ ԽՍՀՄ Մ17 հավաքականում։

Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան եւ երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։

Այնուհետեւ գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաեւ Իսրայելի Մ15 հավաքականը։

46-ամյա մասնագետն աշխատել է նաեւ մոլդովական «Օլիմպիա» ակումբում, նախ՝ որպես սպորտային տնօրեն, այնուհետեւ գլխավոր մարզիչ։

Սոլոմոնովի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով»,- ասվում է հաղորդագրությունում։