Գյումրիի ծերանոցի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ հիվանդ շահառուներն ապաքինվել են

Լուրեր

17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով հիվանդ շահառուները ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։ Սակայն կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվել աշխատակիցների շրջանում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Մայիսի 1-ից, հիշեցնենք, Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

«Երեկվա դրությամբ՝ հիվանդանոցում այլևս մարդ չունենք, բոլոր հիվանդները դուրս են գրվել։ Շահառուներից 2 հոգի են տեղում մեկուսացած, որոնք վաղը դուրս կգան մեկուսացումից։ 28 թեստ է անցկացվել, որից 2-ը՝ դրական, կորոնավիրուս է հաստատվել աշխատողների մոտ, մեկուսացած են տներում։ Նրանց վիճակը նորմալ է»,- ասաց Նունե Գրիգորյանը։

Նա նշեց, որ պարբերաբար՝ ամեն շաբաթ թեստավորում են անում։ Այս անգամ խնամքի կենտրոնի շահառուների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան։

Հավելենք, որ ավելի վաղ խնամքի կենտրոնի՝ կորոնավիրուսով հիվանդ 14 աշխատակիցները, որոնք մեկուսացած էին, առողջացել և վերադարձել են աշխատանքի։

Չնայած կորոնավիրուսային իրավիճակը խնամքի կենտրոնում կայունացել է, հաստատությունը կարանտինային ռեժիմով է աշխատում։

«Փակ ռեժիմ է գործում։ Մենք շարունակում ենք համագործակցել Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ, որի համաճարակաբաններն են որոշում՝ քանի հոգու թեստավորել, ինչ անել։ Հույս ունենք, որ ճգնաժամը հաղթահարել ենք, այլևս բռնկումներ չեն լինի։ Բայց, ամեն դեպքում, նույն ձևով խիստ ռեժիմը շարունակվում է»,- ասաց Նունե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ի սկզբանե խնամքի կենտրոնի 151 շահառուից կորոնավիրուս հաստատվել էր 56-ի, 66 աշխատակցից էլ՝ 12-ի մոտ։ 37 հիվանդ հոսպիտալացվել էր, որոնցից 5-ի վիճակը ծանր էր։ Ընդհանուր առմամբ, մահացել է կենտրոնի 5 շահառու։

Շիրակի մարզպետարանի հրապարակած վերջին տվյալներով էլ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով մարզի 35 բնակիչ է բուժվում։  Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով:

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 468 բնակիչ։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան  35 դեպք։

Էմմա Չոբանյան