Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պատժամիջոցների կիրառում պահանջել․ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Energy Inteligence»-ին

Լուրեր

18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
18.11.2024 | 15:09
Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
18.11.2024 | 15:05
Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել
18.11.2024 | 15:00
ԲԴԽ նախագահի թեկնածուի անուն է շրջանառվում, երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 14:52
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ
18.11.2024 | 14:43
Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 14:28
Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել
18.11.2024 | 14:16
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով․ Վահե Ղազարյան
18.11.2024 | 14:14
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ
18.11.2024 | 14:03
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
18.11.2024 | 13:53
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
18.11.2024 | 13:42
Աջակցում ենք Հայաստանին, կարծում ենք՝ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ սենատորները՝ Բաքվում հրավիրված ասուլիսում
Բոլորը

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հարցազրույց է տվել «Energy Inteligence» պարբերականին։ «Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պատժամիջոցների կիրառում պահանջել» վերտառությամբ հարցազրույցի հայերեն թարգմանությունը տրամադրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին (NIW Jul.17’20)։ Այդ սպառնալիքն արձագանք գտավ Վիեննայում, որտեղ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 17-ին հայտագիր ներկայացրեց Գործակալության Գլխավոր տնօրենին՝ պնդելով, որ նման սպառնալիքը «հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության և ցեղասպան մտադրությունների բացահայտ դրսևորում»։

Բաքուն շուտով պատասխանեց։ Հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշեց, որ «այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի ցածրաստիճան պաշտոնյայի կողմից զգացմունքային ֆոնի վրա։ Այն որևէ կերպ չի արտահայտում Ադրբեջանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը»։ Հուլիսի 24-ին Ադրբեջանը ներկայացրեց պաշտոնական պատասխան, որով մերժում էր «հայկական կողմի շահարկումները»՝ նշելով, որ Ադրբեջանը երբևէ չի ծրագրել հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա»։ Հուլիսի 30-ին «Energy Intelligence» պարբերականի լրագրող Ֆիլ Շաֆֆին զրուցել է ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հետ այս հարցի վերաբերյալ (առնչվող)։ 

Հարց Ի՞նչ արձագանք է Հայաստանը ստացել ԱԷՄԳ-ից և անդամ այլ երկրներից հուլիսի 17-ի իր հայտագրի առնչությամբ։ 

Արմեն Պապիկյան․ Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը հնչել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի, մասնավորապես նախարարության խոսնակի կողմից, և այն տեղի է ունեցել Հայաստանի դեմ ձեռնարկված ռազմական հարձակման ընթացքում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ չի խորշում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելուց՝ մենք ծայրահեղ լրջությամբ ընդունեցինք այդ սպառնալիքը։ Այդ պահից սկսած Հայաստանը ձեռնարկել է մի շարք քայլեր այդ սպառնալիքի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Ինչպես գիտեք, ես հանդիպում եմ ունեցել ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ և տեղեկացրել նրան տեղում տիրող իրավիճակի և այդ համատեքստում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու աննախադեպ սպառնալիքի վերաբերյալ։ Դուք ունեք նաև մեր պաշտոնական հայտագիրը, վստահ եմ այն կարդացել եք, և, իհարկե, մենք տարածել ենք այդ հայտագիրը բոլոր անդամ երկրների շրջանում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության նման ռազմատենչ և ծայրահեղ վտանգավոր հայտարարության վերաբերյալ ահազանգելու և տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Մենք այդ հարցը քննարկել ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, իրենց օտարերկրյա գործընկերների հետ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի շփումների ընթացքում։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) և Եվրոպայի խորհրդում։ Նպատակն էր միջազգային հանրությանն ահազանգել մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև միջազգային կայունությանը սպառնացող այդ մարտահրավերի վերաբերյալ, և մենք հաստատակամ ենք բարձրացնելու այդ հարցը բոլոր հնարավոր մակարդակներում, քանի դեռ չենք ստացել Բաքվի կողմից նման մտադրության պաշտոնական հերքում։

Հարց Ի՞նչ քայլեր եք ակնկալում ԱԷՄԳ-ից։

Արմեն Պապիկյան․ Կարծես թե, առկա է ընդհանուր համաձայնություն, ընդհանուր կոնսենսուս բոլոր միջուկային կառույցների նկատմամբ ռազմական հարձակումների անթույլատրելիության, ինչպես նաև այդ նպատակով միջազգային կանոնակարգերի և նորմերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Այդուհանդերձ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այդ ոլորտում առավել համապարփակ միջազգային նորմերի ընդունման համար։

Ես կարծում եմ, որ ԱԷՄԳ-ն այս հարցում առանձնահատուկ դերակատարում ունենի, հատկապես, երբ նման սպառնալիքը հնչում է գործակալության անդամ երկրի կողմից։ Ավելին, մի երկրի կողմից, որը ներկայումս զբաղեցնում է Կառավարիչների խորհրդի անդամի պաշտոնը (ԱԷՄԳ-ում) ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը և հանդիսանում է այդ մարմնի փոխնախագահը։ Սա հատկապես մտահոգիչ է։ Դուք գիտեք, որ 1987թ․ ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսն ընդունել է բանաձև՝ քաղաքացիական նշանակության միջուկային օբյեկտները զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ։ Այսպիսով մենք ունենք այս փաստաթուղթը։ Բայց հարցը կայանում է նրանում, որ մենք կարծում ենք, որ ակնհայտորեն կարիք կա շարունակելու աշխատանքն այդ բանաձևի հենքի վրա նորմերի մշակման և այն առավել հասցեական դարձնելու համար, որն, ըստ էության, պակաս քաղաքականացված կլինի և առավել գործնական։ Եվ ինչու՞ չունենալ հղում հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին նրանց նկատմամբ, որոնք խաղաղ միջուկային օբյեկտների դեմ հարձակումը դիտարկում են որպես տարբերակ։ Դա իհարկե բավականին երկար ժամանակ կպահանջի, բայց մենք հաստատակամ ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։

Հարց Որքանո՞վ են մյուս անդամ երկրները հակված 1987 բանաձևի առավել խստացման գաղափարին, և այդ համատեքստում պատժամիջոցների նախատեսման հնարավորությանը։

Արմեն Պապիկյան․ Դուք գիտեք, որ ներկայումս ԱԷՄԳ համար ամենալավ ժամանակները չեն։ Առկա են բազմաթիվ գործընթացներ։ Ինչպես գիտեք, նախկինում ևս եղել են ատոմակայանները թիրախավորելու փորձեր, հայտարարություններ կամ սպառնալիքներ. եթե անդրադառնանք պատմությանը, ապա կարող ենք հիշել մի շարք դեպքեր։ Սակայն, մինչ օրս մենք ձախողել ենք։ Եվ երբ ես ասում եմ մենք, նկատի ունեմ՝ միջազգային հանրությանը․ մեզ չի հաջողվել մշակել այնպիսի սկզբունքներ կամ վարքագծի կանոններ, որոնք ուղղված կլինեն այն երկրների դեմ, որոնք սպառնում են խաղաղ միջուկային օբյեկներին։

Հարց Ինչպիսի՞ն է Մեծամորի ատոմակայանի նկատմամբ սպառնալիքի ներկայիս մակարդակը։

Արմեն Պապիկյան․ Հարցը կայանում է նրանում, որ որևէ մեկը չի կարող հստակ գնահատել Մեծամորի նկատմամբ սպառնալիքի ռիսկերը առանց դիտարկելու այն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության համատեքստում։ Ահա այսպիսին է մեր ներկայիս միջավայրը։ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքները հնչեցին Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման ակտիվ փուլում։

Եվ այդ հայտարարությունն արվել է պաշտպանության նախարարության կողմից՝ ոչ թե մշակույթի կամ բնապահպանության նախարարության։ Կարծում եմ, խելահեղություն է նույնիսկ նման սցենարի մասին մտածելը, սակայն հարցը կայանում է նրանում, որ ներկայումս Ադրբեջանում գործում է մի ռազմաքաղաքական իշխանություն, որը չի ենթարկվում որևէ ժողովրդավարական վերահսկողության։ Մենք չգիտենք, թե ինչպիսի խելահեղ գաղափարներ կարող են ծնվել այն մարդկանց գլխում, որոնք փորձում են ամեն գնով պահել իրենց ավտորիտար իշխանությունը։ Դուք հավանաբար գիտեք, որ այդ սպառնալիքից ի վեր Ադրբեջանը փորձում է հնարավորինս մեղմացնել դրա լրջությունը՝ ընդհուպ հայտարարելով, որ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, որը հայտարարել է դրա մասին, արտահայտել է իր անձնական կարծիքը։ Թերևս, սա միջազգային հարաբերություններում նոր երևույթ է։

Հարց Հրթիռային հարձակումներից Մեծամորի պաշտպանության համար անվտանգության ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկված։ ՀՀ կառավարությունն ուսումնասիրել է, թե ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ատոմակայանի վրա նման հարձակումը։

Արմեն Պապիկյան․ Մեծամորի ատոմակայանը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար մենք ունենք համապատասխան համակարգեր։ Իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով այդ համակարգերի ոչ բոլոր մանրամասներն են հրապարակման ենթակա։ Բայց կարող ենք հանգիստ լինել, որ ատոմակայանին այնքան էլ հեշտ չի հարվածել, քանի որ այն գտնվում է հզոր և գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դա հանդիսանում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը ներառում է Հայաստանի և Ռուսաստանի կարողությունները։ Հայաստանի երկինքը պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան միավորների հետ համատեղ՝ համաձայն ներկայումս գործող միջազգային համաձայնագրի։

Ատոմակայանի անվտանգությունը և ապահովությունը մշտապես եղել է կարևոր առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, քանի որ առաջին հերթին այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր բնակչության անվտանգության և ապահովության վրա։ Ծայրահեղ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նման հարձակման հնարավոր ազդեցությունը։ Մենք կարող են հիշել Չեռնոբիլի վթարի հետևանքները։ Կարծում եմ՝ սա ձեր հարցի ամենահեշտ պատասխանը կլինի։