Իմ քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշումների բովանդակությունից․ Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու պատճառները։

«Սույն թվի հուլիսի 23-ին դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս եմ գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակով:

Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից, և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները: Նոր Հայաստանի հայտարարած արժեքների հաստատման համար տասնյակ տարիներ պայքարել եմ և պայքարելու եմ: Հզոր պետականության, առանց բռնության հասարակության, մարդու իրավունքների գերակա արժեքներն այն նպատակադրումներն են, որոնք ինձ ուղեկցել և ուղեկցելու են միշտ: Քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ: Իմ գործունեությունն ուղղված է եղել և այսուհետ առավելապես միտված է լինելու հայոց պետականության հզորացմանը:

Գրեթե համոզված եմ, որ բոլոր քաղաքական միավորներն առնվազն այս մոտեցումներն ընդունում են, սակայն դրանց հասնելու ճանապարհները տարբեր են: Այստեղ է, որ իմ պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից:

Մանդատը վայր դնելու մասին. ՀՀ սամանադրության 94 հոդվածի համաձայն՝ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:
Հստակ գրված է՝ ամբողջ ժողովրդին, ոչ թե որևէ քաղաքական միավորի:

Պատգամավորության ընթացքում իմ կատարած աշխատանքի մասին. parliamentmonitoring կայքում արձանագրված են իմ աշխատանքի ակտվության ցուցանիշները՝ 132 պատգամավորների թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականն եմ զբաղեցնում՝ 196 ելույթներ և հարցեր. 19 օրենսդրական նախաձեռնություն և այլն: Խնդրում եմ անհամեստություն չդիտարկել, սակայն այս թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իմ իրավունքը:

Իսկ նոր կարգավիճակում կրկնապատկելու եմ իմ եռանդը, և իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելու եմ իմ հրաշալի հայրենիքի հզորացմանը, պետականության ամրապնդմանը,հայ ժողովրդի լավագույն շահի սպասարկմանը:

Շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Առողջ եղեք, շուտով կհանդիպենք…»,- գրել է Սերգեյ Բագրատյանը։