Կառավարությունից ու Զարեհ Սինանյանի գրասենյակից «որևէ կերպ չեն մեկնաբանում» 10 պաշտոնանկությունները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:

Պաշտոնանկ են արվել Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Սահակյանը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը, հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Ալբերտի Գևորգյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանը:

Վարչապետ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պաշտոնակությունների վերաբերյալ Factor.am-ի հարցերին ի պատասխան՝ առաջարկեց պարզաբանում ստանալ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Նա միայն նշեց, որ ընթացակարգը պահանջում էր, որ վարչապետը պետք է ստորագրեր պաշտոնակության որոշումները:

Իսկ ահա սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից փոխանցեցին, որ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ եղել են կրճատումներ: Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, կառույցի մամուլի պատասխանատուն նշեց՝ «որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել»:

Նարեկ Կիրակոսյան