Ռոմանոս Պետրոսյանը վաղը պաշտոնանկ կարվի
Քաղաքականություն
29.07.2020 | 20:33Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Այսօր Factor.am-ը գրել էր, որ նա նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար։
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։