Իսրայելը պետք է դադարեցնի զենքի վաճառքի մահաբեր բիզնեսը Ադրբեջանի հետ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը JP-ին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իսրայելական The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պիտի անմիջապես դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառել։

Մնացականյանը նշել է, որ իսրայելական  զենքերն Ադրբեջանն օգտագործում է ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։

ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ չնայած վերջին տարիներին հայ-իսրայելական հարաբերությունները բարելավվել են, Հայաստանի նախագահը հունվարին Իսրայելում է եղել, Իսրայելը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել, ինչը կարևոր հարց է երկու երկրների հարաբերություններում։

«Սպառազինության առևտուրն Ադրբեջանի հետ մահացու է, որովեհետև Ադրբեջանը երբեք չի երկմտի այդ զենքերն օգտագործել քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ։ Մենք հետևողականորեն զբաղվում ենք այդ հարցով, այն միշտ կլինի մեր երկկողմ ու բազմակողմ օրակարգի մասը։ Իսրայելը պիտի դադարեցնի այս մահաբեր բիզնեսը Ադրբեջանի հետ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Խոսելով հայ-ադրբեջանին սահմանի լարվածությանը՝ արտգործնախարարը նշել է, որ էսկալացիայի նախօրեին Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի նկատմամբ պատերազմի սպառնալիք, պատմական ու տարածքային պահանջներ է հնչեցրել և դժգոհություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Անդրադառնալով հայկական ԶՈՒ-ի կողմից իսրայելական արտադրության  անօդաչու սարքերի խոցմանը՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը գործում է՝ հաշվի չառնելով, թե որ երկրից են զենքերը։

«Մեզ համար այս զենքերը մահաբեր են, քանի որ դրանք սպանում են մեր ժողովրդին։ Մեր զինված ուժերը չեզոքացրել են ադրբեջանական զենքերը անկախ դրանց ծագման երկրից։ Ադրբեջանի կողմից զենքի ստացման ու քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ օգտագործման փաստերը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ են և հուլիսյան դեպքերն էլ դրա լրացուցիչ ապացույցն են»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալով՝ ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հոլոքոստի սարսափները վերապրած ազգի համար ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է։

Էմմա Չոբանյան