Ֆրանսիայի դեսպանը կարևորել է այս օրերին ՀՀ-ում տիրող հավասարակշռված մթնոլորտը․ հանդիպում ՊՆ-ում

Լուրեր

06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:30
«Սանդերլենդի» մարզիչ. Ֆինն Գերագուսյանը բազմակողմանի խաղացող է
06.04.2026 | 12:21
Պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրել վտանգավոր խնդրի վրա. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 12:10
Մոսկվան սպառնում է՝ ԵՄ-ին անդամության դեպքում դեպի ՌԴ չվերթներ չեն լինի // Տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։

Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։