Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է

Լուրեր

18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
18.05.2026 | 15:10
Փաշինյանի հասցեին սպառնալիքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել // 10 մլն-ի արտահանում՝ Ադրբեջանից ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 15:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլի եզրափակիչում
18.05.2026 | 14:48
Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին
18.05.2026 | 14:35
Մեսիի գոլն ու ասիստը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:30
Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի վերականգնված հինգ ֆիլմերը
18.05.2026 | 14:21
«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:12
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջին առաջարկին
18.05.2026 | 14:03
Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
18.05.2026 | 13:54
Ֆիզիկական սպառնալիք ա, պոլերով ենք տալու, սատկացնելու ենք դրանց. Փաշինյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:47
Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե՝ ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է
18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
«Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա». Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:31
ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է։ «Պարտեզ» ռեստորանում մոտ 1.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի գործով Ծառուկյանը ունի վկայի կարգավիճակ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական Կոմիտեի մամուլի ծառայությունից։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վաչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է Նվեր Ծառուկյանը»,- նշեցին Քննչական Կոմիտեից։

Հիշեցնենք՝ հունիսին նա չէր կարողացել ներկայանալ հարցաքննության, քանի որ նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել: 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 7, մահացել՝ 2 անձ։

7 մեղադրյալի մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, խուլիգանության հոդվածներով, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: